Այսօր Սամոսատում նահատակված Ս. Հիպիրիքյանների հիշատակության օրն է

29 Հոկտեմբերի 2024, 10:10

Մշակույթ

Ս. Հիպիրիքյանները 7 վկաներ էին Փոքր Հայքի Սամոսատ քաղաքից, Մաքսիմինոս Դաժ կայսեր օրոք, 3-4-րդ դարերում: Քաղաքի կուռքերի պատվին կազմակերպված տոնակատարության ընթացքում նրանք տանն աղոթում էին: Այդ ժամանակ նրանց այցելում են հեթանոս 5 բարեկամները, ովքեր հարցնում են նրանց` տոնին չմասնակցելու պատճառը և ունկնդրելով վկաների քարոզը քրիստոնեության ճշմարիտ կրոն լինելու վերաբերյալ` դառնում են Քրիստոսի հետևորդներ: Նրանց դատական ատյան են տանում, սակայն բոլորն էլ  հաստատուն են մնում իրենց հավատի մեջ` ընդունելով նահատակության անթառամ պսակը: