Այսօր Շուռնուխում հայի սարքած տան գլխին թշնամու դրոշն է տնկած․ Սրբազանը՝ գորիսցիներին

30 Հունիսի 2024, 15:50

Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը այս րոպեներին Գորիսում է։ Նա եկել է հանդիպելու բնակիչների հետ: Գորիսում Սրբազանին դիմավորել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:

«2020 թվականի մեր հայրենական պատերազմից հետո ինչ տեղի ունեցավ, դա էլ էր խաբեություն։ Այսպես կոչված պայմանագրում արձանագրված էր, որ զորքերը մնալու են այնտեղ, որտեղ կան, բայց զորքերը չմնացին իրենց տեղում, այլ թշնամու զորքերը եկան ձեր տուն։ Այսօր Շուռնուխում հայ մարդու սարքած տան գլխին թշնամու դրոշն է տնկած։

2021 թվականին այդ մարդը եկել, ժողովրդից քվե է խնդրել՝ ասելով, որ ձեռքս կկտրեմ, բայց չեմ հանձնի, իսկ 2024 թվականին վերադարձել ու այդ նույն ձեռքով սպառնացել է մարդկանց, որ եթե չանեք, պատերազմը դուք եք բերելու մեր գլխին, այսինքն պատաստանատվությունը դրել է գյուղացիների ուսերին»,- բնակիչների հետ հանդիպմանն ասաց Սրբազանը։