Այսօր Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը․ քվեարկությունն արդեն սկսված է

13 Դեկտեմբերի 2025, 12:30

Մշակույթ

Այսօր Թբիլիսիում ժամը 20:00-ին տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը։ Մրցույթին այս տարի մասնակցում է 18 երկիր։ Հայաստանը ներկայացնում 12-ամյա Ալբերտ Արմենակյանը՝ «Brave Heart» երգով։

Քվեարկության առաջին փուլը սկսվել է գիշերը և կավարտվի այսօր՝ ժամը 19:59-ին։ Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ ՀՀ-ից: Առցանց քվեարկության երկրորդ փուլը կմեկնարկի ուղիղ եթերի ընթացքում՝ վերջին երգի կատարումից հետո. քվեարկությունը կտևի 15 րոպե։ Քվեարկելու համար պետք է այցելե՛ք www.jesc.tv կայք, դիտե՛ք բոլոր ելույթների նախադիտումները, անվճար քվեարկե՛ք Ալբերտի և ձեր նախընտրած 2 այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):