Այսօր Վախթանգովի անվան թատրոնը դարձավ 102 տարեկան
13 Նոյեմբերի 2023, 23:55
Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնը այսօր դառնում է 102 տարեկան:
Վախթանգովի թատրոնի պատմությունը սկսվել է 110 տարի առաջ՝ 1913 թվականի վերջին։ Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի 30-ամյա դերասան և սկսնակ ռեժիսոր Եվգենի Վախթանգովը, ով արդեն Կ. Ս. Ստանիսլավսկու «համակարգի» լավագույն մանկավարժի համբավ է ձեռք բերել, դարձավ նրա ղեկավարը: 1914-ի աշնանը Վախթանգովի ստուդիան հաստատվել է Օստոժենկայի Մանսուրովի նրբանցքում, իսկ 6 տարի անց՝ 1920-ի սեպտեմբերի 13-ին, ընդունվել է Արվեստի թատրոնի ընտանիք՝ իր երրորդ ստուդիայի անունով:
Ե․ Վախթանգովի անվան թատրոնի ծննդյան օրը համարվում է 1921 թվականի նոյեմբերի 13-ը: Այս օրը Արբաթի առանձնատանը Մոսկվայի գեղարվեստական թատրոնի երրորդ ստուդիայի դերասանները խաղացել են Մ. Մետերլինկի «Սուրբ Անտոնիի հրաշքը» ներկայացումը՝ Ե. Բ. Վախթանգովի բեմադրությամբ:
Հաջորդ տարի ծանր հիվանդ Վախթանգովը բեմադրել է «Արքայադուստր Տուրանդոտը»՝ հիմնված Կառլո Գոցցիի պիեսի վրա։ Ներկայացումը դարձել է 20-րդ դարի թատերական արվեստի նշանավոր գործերից մեկը։
1926 թ.-ին՝ Վախթանգովի մահից 4 տարի անց, թատրոնը ստացել է պետական կարգավիճակ և իր հիմնադրի անունը:
2022 թվականի փետրվարի 9-ից Վախթանգովի թատրոնը ղեկավարում է Կիրիլ Կրոկը։