Այսօրվա պայքարը իմ ազգի, պետության, երեխաներիս ապագայի համար է. Մեսրոպ Մանուկյան
15 Մայիսի 2024, 16:53
Բոլորն էլ խաղաղություն ուզում են, բայց ամեն ինչը պետք է արժանապատիվ լինի։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակից, Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը.
«Նիկոլ Փաշինյանի միակողմանի զիջումների գաղափարը շղթայական ու բացասական էֆեկտներով գնալու է: Սկզբից ինքը հանձնելու է տարածքներ Տավուշից, այնուհետև՝ Տիգրանաշենից, Սյունիքից: Այսօր մեր իշխանությունը չի ներակայացնում հայ ժողովրդին, չի ծառայում մեր ժողովրդին: Ինքը ծառայում է թուրք-ադրբեջանական տանդեմին: Բոլորն էլ խաղաղություն ուզում են, բայց ամեն ինչը պիտի լինի արժանապատիվ: Այս պարագայում դա չկա, ուղղակի բացակայում է: Մեզ նվաստացուցիչ ձևով գցում են գետնին ու ոտքերը մաքրում են: Այսօրվա պայքարը իմ ազգի, պետության, երեխաներիս ապագայի համար է»,- ասել է Մեսրոպ Մանուկյանը: