Այսպես չի կարող շարունակվել. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի մասին
30 Հունիսի 2025, 22:52
Հունիսի 29-ին Բըրբենքի Սբ. Ղևոնդաց եկեղեցում բազմաթիվ հավատացյալներ մասնակցել են պատարագի: Նրանք ակնկալում էին, որ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը խոսք կհնչեցնի Մայր Աթոռում տեղի ունեցածի հետ կապված: Արձագանք չստանալով՝ մի շարք հավատացյալներ իրենց վրդովմունքն են հայտնել, սակայն ավելի ուշ Տերտերյանը մոտեցել է եկեղեցու բակում հավաքված մի քանի տասնյակ մեր հայրենակիցներին և տեղեկացրել, որ հուլիսի 3-ին մեկնում է Սբ. Էջմիածին:
«Միասնաբար կորոշենք մեր անելիքները, բոլորս մտահոգ ենք: Այսպես չի կարող շարունակվել: Պետք է քրիստոնեական հավատքով, հույսով, սիրով և նաև համբերությամբ վերականգնենք խաղաղությունն ու երկխոսությունը»,- ասել է Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: