Այսքան հին ու այսքան չհնացող․ Արմեն Գրիգորյանի հիմնած լեգենդար «Կրեմատորի» խումբը նշում է իր 40-ամյակը

11 Սեպտեմբերի 2023, 10:20

Մշակույթ

Ռուսական ռոք լեգենդ Արմեն Գրիգորյանը, հիմնելով «Крематорий» խումբը, չէր էլ մտածում, որ երաժշտական ճամփորդությունն այսքան երկար է լինելու։

«Крематорий» ռոք խումբն այս տարի նշում է իր ստեղծման 40 ամյակը։ Այս տարիների ընթացքում ստեղծել են ավելի քան 15 ալբոմ և հիմա էլ հանդիսատեսի դասին են հանձնում «Сладкий Элвис»  նոր ալբոմը։ Հանրահայտ խմբի գրեթե բոլոր երգերի հեղինակն հենց ինքը՝ Արմեն Գրիգորյանն է։

ԽՍՀՄ տարիներից մեծ հանրաճանաչություն վայելող «Крематорий» և իր հիմնադիր Արմեն Գրիգորյանը այսօր էլ շարունակում են ակտուալ մնալ ու երկրպագուների սերը վայելել։

Alpha News-ը ներկա է գտնվել «Сладкий Элвис» նոր ալբոմի շնորհանդես-համերգին և հնարավորություն ունեցել զրուցելու Արմեն Գրիգորյանի հետ նաև հայկական թեմաների շուրջ։