Այստեղ ես սկսել եմ ժպտալ այնպես, ինչպես նախկինում. ռուս դերասանուհին՝ Հայաստանի մասին

02 Օգոստոսի 2023, 09:15

Հայեր

Ռուս հայտնի դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան իր գործընկերների՝ Ալիկա Սմեխովայի, Իրինա Բեզրուկովայի և Օլգա Կաբոյի հետ ժամանել է Հայաստան: Դերասանուհիները ներգրավված են «Սիմոն» բազմասերիանոց ֆիլմում։

Նկարահանման օրերի միջև ընկած ժամանակահատվածում դերասանուհիները շրջում են Հայաստանում և այցելում տեսարժան վայրեր: Ալենա Խմելնիցկայան իր Instagram-ում նույնիսկ զգացմունքային գրառում է թողել, որտեղ իր տպավորությունները կիսում է հետևորդների հետ:

«Հայաստանը բարություն է, հսկայական կապույտ երկինք, արև, քամի, մարդիկ։ Ամեն օրը հագեցած է հիանալի զգացողություններով, հանդիպումներով, ուշադրությամբ և բարությամբ: Որքա՜ն կարևոր է դա: Ինձ նույնիսկ գրում են, որ ես սկսել եմ ժպտալ, ինչպես նախկինում… Ես կցանկանայի , որ դա այդպես լիներ, գոնե մի որոշ ժամանակ: Ամեն օր ես ասում եմ՝ շնորհակալություն, շնորհակալություն իմ աշխատանքի համար, որը հնարավորություն է տալիս տեսնել այսպիսի հիանալի վայրեր և հանդիպել նոր մարդկանց, և բացահայտել վաղեմի ընկերներին և գործընկերներին՝ նոր ձևով: Դա անգին է, հատկապես հիմա: Շնորհակալություն բոլոր ոչ պատահական պատահականությունների համար: Ես շատ եմ ցանկանում այս լուսանկարների միջոցով ձեզ փոխանցել արևի և սիրո մի մասնիկ իմաստուն, հինավուրց, գեղեցիկ, այսքան բազմաչարչար և սիրելի Հայաստանից»,- գրել Է դերասանուհին։