«Այստեղ մենակ խաբեբայություն, ալան-թալան է, ուրիշ բան չկա». Աշոցքի չլուծվող խնդիրները
10 Հոկտեմբերի 2025, 16:10
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում խնդիրներ շատ կան. տարեցտարի ավելանում են դատարկվող բնակավայրերն ու փակվող դպրոցները:
Տեղի բնակիչները նշում են, որ վերջին տարիներին երիտասարդությունն ավելի շատ նախընտրում է ապրել քաղաքային բնակավայրերում, քան գյուղերում:
«Ահավոր վիճակ է: Ինչ ունենք, որ մի հատ էլ դժգոհություն արտահայտենք: Այստեղ մենակ խաբեբայություն, ալան-թալան է, ուրիշ բան չկա»,- բարկացած պատմել է Աշոցքից մի պապիկ:
Մեկ այլ տղամարդ նշել է՝ որն է իրենց հիմնական խնդիրը:
«Բնակարաններն են մեր խնդիրը, տան հատակները փլվել են, մարդիկ վերանորոգում են, բայց ապրել անհնար է, ձմեռը շատ ցուրտ է լինում: Մենք քանդած ճանապարհներով կգնանք-կգանք, թող բնակարանների հարցը առաջնային լուծեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: