Այվազովսկու բնանկարը Մոսկվայում կհանվի աճուրդի՝ 60 միլիոն ռուբլի մեկնարկային գնով

24 Փետրվարի 2026, 12:55

Մշակույթ

Աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկիի «Լուսնյակ գիշեր Ղրիմում» բնանկարը Մոսկվայում կհանվի աճուրդի՝ 60 միլիոն ռուբլի մեկնարկային գնով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Մոսկվայի աճուրդային տան մամուլի ծառայությունից։

«Հավաքածուի մարգարիտը փորձագետները համարում են Հովհաննես Այվազովսկու վրձնին պատկանող «Լուսնյակ գիշեր Ղրիմում» բնանկարը, որը ստեղծվել է 1861 թվականին։ Վարպետի ստորագրությամբ կես մետրից մեծ կտավը գնահատվում է 60 միլիոն ռուբլի»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիմա եթերում