Այվազովսկու «Իններորդ ալիքը»՝ համաշխարհային գլուխգործոցների կրկնօրինակների ցուցահանդեսին

27 Մարտի 2024, 00:56

Մշակույթ

Տյումենի դրամատիկական թատրոնում բացվել է «Դասականների խաղ» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է համաշխարհային արվեստի գործերի 60 օրինակից բաղկացած հավաքածու։ Մի որոշ ժամանակ թատրոն են տեղափոխվել վարպետների կտավները, որոնց բնօրինակները կարելի է տեսնել միայն Լուվրի, Էրմիտաժի, Վիեննայի, Դրեզդենի կամ Տրետյակովյա պատկերասրահներում։

Հյուրերը կտեսնեն այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Այվազովսկու «Իններորդ ալիքը», Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», Դյուրերի «Աղոթող ձեռքերը», Բրեյգելի «Որսորդները ձյան վրա», Բորովիկովսկու «Մարիա Լոպուխինայի դիմանկարը», Վրուբելի «Կարապ արքայադուստրը»:

Հիմա եթերում