Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով

13 Ապրիլի 2024, 23:10

Մշակույթ

Հովհաննես Այվազովսկու «Հարավային ափին» նկարը, որը նախապես գնահատվել էր 400-600 հազար ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 196-294 մլն դրամ), աճուրդում վաճառվել է 514 հազարով: Այս մասին հաղորդում է «Կուլտուրոմանիա» կայքը։

Աճուրդն անցկացվել է մարտի 18-ից ապրիլի 10-ը առցանց ձևաչափով՝ Փարիզի Hôtel Drouot աճուրդի տան հարթակում։

Հիմա եթերում