Այվազովսկու կտավը վաճառվել է ռեկորդային 4,19 մլն ֆունտով

01 Դեկտեմբերի 2025, 10:10

Մշակույթ

Հայ ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Փրկվածները» կտավը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 4,188 մլն ֆունտով: Արդյունքը նկարչի ստեղծագործությունների գնի համաշխարհային աճուրդային ռեկորդ է։ Այս մասին հայտնել է Artprice պորտալը:

«Փրկվածները» նկարչի ամենամեծ կտավներից մեկն է, որը հայտնվել է շուկայում։ Այն վերջին անգամ Sotheby’s-ի աճուրդում ներկայացվել է 2004 թվականի ապրիլին՝ այն ժամանակ դառնալով նկարչի ամենամեծ կտավը ռուսական աճուրդների պատմության մեջ (195 × 266 սմ):