Այվազովսկու «Լուսնյակ գիշեր» կտավը վաճառվել է 92 միլիոն ռուբլով

19 Փետրվարի 2024, 18:48

Մշակույթ

Հայկական ծագումով ռուս ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ 1878 թվականի «Լուսնյակ գիշեր» կտավը վաճառվել է 92 միլիոն ռուբլով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Աճուրդի հոլդինգի մամուլի ծառայությունից։

Աճուրդը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Մոսկվայի աճուրդի տանը։ 1878 թվականի կտավը աճուրդում գնվել է 92 միլիոն ռուբլով: