Աճուրդի կհանվի Հովհաննես Այվազովսկու «Ղրիմյան բնապատկերը» կտավը

24 Մարտի 2024, 00:45

Մշակույթ

ARTinvestment.ru-ն կանցկացնի «Առաջին անուններ» խորագրով աճուրդը, որտեղ կներկայացվեն 19-20-րդ դարերի ռուս առաջատար նկարիչների 50 աշխատանքներ։

Աճուրդի գլխավոր լոտը կլինի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ղրիմյան բնապատկերը» (73 մլն 600 հազար) կտավը, որը պատկերում է Յալթայի տեսարանը լեռներից:

Հայտնի է, որ Այվազովսկին իր ստեղծագործական կյանքի ընթացքում նկարել է Յալթայի տեսարանները՝ վարպետորեն փոխանցելով բնական լուսավորության բոլոր նրբությունները՝ կախված սեզոնից, օրվա ժամից և եղանակային պայմաններից։

«Ղրիմյան բնապատկերը» կտավը նկարիչն ավարտել է 1863 թվականին։

Հիմա եթերում