Ազատ են արձակվել ձերբակալված ՀՅԴ 4 անդամներ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին

13 Հուլիսի 2025, 10:30

Քաղաքականություն

Քիչ առաջ ազատ են արձակվել օրերս ձերբակալված ՀՅԴ 4 անդամներ, որոնց թվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 10-ի վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

Ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

Նրանք մեղադրվում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։

Հիմա եթերում