Ազատ Հովհաննիսյանը ԱՄՆ-ում հաղթել է անպարտելի Այդոս Մեդետին

24 Հունվարի 2026, 18:36

Սպորտ

Հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը (22–6) վստահ հաղթանակ է տարել Ղազախստանի ներկայացուցիչ, մինչ այդ անպարտելի Այդոս Մեդետի (14–1) նկատմամբ Լոնգ Բիչում (ԱՄՆ) կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում։ Այս մասին գրել է sportaran.com-ը։

Մենամարտն ավարտվել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ հօգուտ Հովհաննիսյանի։ Այս հաղթանակը հատուկ նշանակություն ունի 37-ամյա Հովհաննիսյանի համար․ նա ընդհատել է երեք անընդմեջ պարտություններից բաղկացած շարքը և վերադարձել հաղթանակների ուղի։ Միաժամանակ Մեդետը կրել է իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին պարտությունը։ ԱՄՆ-ում հաջող ելույթը կարող է դառնալ կարևոր փուլ հայկական բռնցքամարտիկի հետագա միջազգային կարիերայի համար։