Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում առաջինն է

19 Հունիսի 2023, 08:55

Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը; Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամամարտի ֆեդերացիան։

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի մեր ընտրանին հաղթում է թիմային պայքարում: Այս հաջողությանը մեր ոչ մի տարիքային հավաքական չէր հասել (ազատ ոճ և հունահռոմեական ոճ):

Ազատ ոճայինները ԵԱ էին մեկնել 10 ըմբիշով: Նրանցից 9-ը պայքարել է մեդալի համար: Նվաճել ենք 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

Возможно, это изображение текст