Ազատ ոճի ըմբշամարտի Մ15 ԵԱ-ում Հայաստանի թիմը 4 մեդալ է նվաճել

18 Մայիսի 2024, 18:26

Սպորտ

Հունաստանում մայիսի 15-16-ը կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը: Այս մասին գրում է sport ball 24.com-ը:

Ավարտին են մոտեցել ազատ ոճի ըմբիշների բոլոր ելույթները։ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 16 ըմբիշով և նվաճել 4 մեդալ՝ 1 ոսկի և 3 բրոնզ: Չեմպիոն է դարձել Եղիշե Մոսեսյանը (68 կգ): Լյովիկ Ավետիսյանը (41 կգ), Էրիկ Պապիկյանը (44 կգ) և Ավետիք Թութխալյանը (62 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել նաև Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Քարամյանը (44կգ, Ռուսաստան): Բրոնզե մեդալը բաժին է հասել Հունաստանից 48 կգ քաշային Իոանիս Զեյթունյանին: