Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքն է
12 Հուլիսի 2025, 19:46
Երևանի Ազատության հրապարակում «Զարթի՛ր, լաո» երգով մեկնարկեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հրավիրած հանրահավաքը։ Հավաքի մասնակիցները պարզեցին Արցախի մոտ 50 մետրանոց դրոշը։
Հանրահավաքի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան բոլոր պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը, որին հաջորդեց ՀՀ և Արցախի օրհներգները։ Այնուհետև հավաքվածները Տերունական աղոթք հնչեցրին։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը նստացույց հայտարարեց Ազատության հրապարակում։



