Ազատության պողոտայի բնակիչների ակցիան. մեծաթիվ ոստիկաններ են կուտակվել

08 Հուլիսի 2024, 14:11

Քաղաքականություն

Ազատության պողոտայի բնակիչները բողոքի ակցիա են անում՝ ընդդեմ կառուցվող նոր շենքի։

Ազատություն 12/2 շենքի բնակիչներից մեկը հայտարարել է, որ առավոտյան մեծ թվով ոստիկաններ ներխուժել են բակ՝ ապահովելու շինարարության մեկնարկը, այն դեպքում, երբ խախտումների մասին բողոքներ են ներկայացվել համապատասխան մարմիններին։

Ոստիկանների և բողոքի ակցիա իրականացնողների միջև քաշքշուկ է սկսվել, որից հետո Ազատության պողոտայի 12 /2 շենքի բնակիչներից մեկը` Արթուր Գրիգորյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ վաղ առավոտից շինարարները եկել են, իրենց հետ էլ շուրջ 100-120 ոստիկան է եղել։

Նրա խոսքով` ոստիկանները բերման ենթարկելուց բացի ծեծել են քաղաքացիներից մեկին, գլխին հարվածել։