ԱԶԲ-ն 250 մլն դոլարի չափով վարկ կտրամադրի՝ արցախցիների բնակարանային խնդիրների լուծման համար
01 Նոյեմբերի 2025, 10:30
ՀՀ կառավարությունն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ $250 միլիոնի նոր վարկային համաձայնագիր կստորագրի:
Հիմնավորման մեջ ասվում է, որ գումարը կուղղվի Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։
Նշվում է, որ ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 3100 ընտանիք, որից 1140-ն իրացրել է այն։ Պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծրագրի շրջանակում վճարվել է ավելի քան 2 մլրդ դրամ։
Վարկի մարման ժամկետը 27 տարի է, որից արտոնյալ է 10 տարին: