«Ազերթաջ»-ը Հայաստանի մայրաքաղաքն անվանել է «Իրևան»
19 Նոյեմբերի 2025, 12:38
Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալություն՝ «Ազերթաջ»-ը, սկսել է Հայաստանի մայրաքաղաքն անվանել ոչ պաշտոնական տարբերակով՝ «Իրևան», ինչը հարմարեցված է ադրբեջանական տառադարձությանը։
Այս սադրիչ «վերանվանումը» դիտվում է որպես Բաքվի կողմից դժգոհության ցուցադրություն և կարող է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ազդանշան համարվել: