Ազգային ժողովի դիմաց ակցիա անող քաղաքացիներն այս պահին փակել են Խանջյան փողոցը

21 Սեպտեմբերի 2023, 15:03

Քաղաքականություն

Ազգային ժողովի դիմաց ակցիա անող քաղաքացիներն այս պահին փակել են Խանջյան փողոցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ իշխանությունների` Արցախի հարցում վարած քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիա են սկսել Ազգային ժողովի շենքի դիմաց։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտարարել է, որ երթով քայլելու են դեպի Գարեգին Նժդեհի արձանի մոտ և սկսելու են զանգվածային հացադուլ։