ԱԺ օրակարգում ընդգրկված է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը
24 Մարտի 2025, 11:50

ՀՀ Ազգային ժողովի վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։
Հայաստանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին։ Եվրոպական ինտեգրման մասին օրենքի նախագիծը Հայաստանի Ազգային ժողովի նիստի օրակարգ ընդգրկելու մասին որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։