Ազգային ժողովը հավանություն է տվել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագծին
12 Փետրվարի 2025, 14:12

Այսօր ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկել:
ՀՀ կառավարությունը նախագծին հավանություն է տվել 2024 թվականի հունվարի 9-ին։