Ազգային մշակույթների փառատոնին ներկայացվել են հայկական ավանդույթներն ու սովորույթները

19 Հոկտեմբերի 2023, 09:25

Մշակույթ

«Կրասնոդար-Երիտասարդական տուն» նախագծի շրջանակներում Կրասնոդարում անցկացվել է ազգային մշակույթների փառատոնը։

Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ երիտասարդները ցուցահանդեսին պատմել են հայկական մշակույթի, ավանդույթների, սովորույթների մասին։

Փառատոնին ակտիվ մասնակցություն է ունեցել Կուբանի հայ համայնքը:

Միջոցառման կազմակերպիչներն են «Երիտասարդական տունը»՝ Կրասնոդարի երկրամասի ազգային համայնքների հետ միասին։