Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց առաջին խաղակեսում

07 Սեպտեմբերի 2024, 21:01

Սպորտ

Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականն ընդունել է Լատվիայի թիմին։ Առաջին խաղակեսում 2:1 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականը։

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Գոլային փոխանցումը կատարեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

9-րդ րոպեին հյուրերից աչքի ընկավ հունական «Աթենք Կալիտեայի» հարձակվող Ռոբերտս Ուլդրիկիսը։ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում նշված է, որ գրանցվել է ինքնագոլ Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանի կողմից։

35-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Լատվիայի հավաքականի և լիտվական «Պանեւեժիսի» պաշտպան Կասպարս Դուբրան։