«Բաբա Յագան փրկում է Նոր տարին» ֆիլմն 2,5 շաբաթում դիտել է ավելի քան 1,2 միլիոն մարդ
22 Հունվարի 2025, 12:51
Հայ ռեժիսորներ Արմեն Անանիկյանի և Կարեն Զախարովի «Բաբա Յագան փրկում է Նոր տարին» արկածային ֆիլմը գլխավորել է ամենաբարձր եկամուտ ունեցող գեղարվեստական ֆիլմերի հնգյակը, որոնք դիտել են 2 միլիոն մարդ։ Այս նախագծերի դրամարկղային մուտքերը գերազանցել են 699 միլիոն ռուբլին:
«Անցնող տարվա վերջին թողարկումը՝ «Բաբա Յագան փրկում է Նոր տարին» նախագիծը, էկրաններ է բարձրացել դեկտեմբերի 12-ին, ընդամենը 2,5 շաբաթվա ընթացքում ֆիլմը դիտել է գրեթե 1,2 միլիոն մարդ, դրամարկղային եկամուտները կազմել են գրեթե հինգ նախագծերի ընդհանուր կեսը՝ 394 մլն ռուբլի»,- ասվում է հայտարարության մեջ: