Բաբկեն Բեգլարյանն՝ օրգանական մոլեկուլների ինֆրակարմիր սպեկտրների կանխատեսման նոր քայլի հեղինակ

26 Մայիսի 2025, 11:53

Հայեր

Բաբկեն Բեգլարյանը այն հետազոտության հեղինակներից է, որի շրջանակներում Մոսկվայի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի գիտնականները ստեղծել են մի մոդել, որը կարող է ճշգրիտ կանխատեսել արոմատիկ բազմացիկլիկ ածխաջրածինների ինֆրակարմիր սպեկտրները:

Այս բարդ օրգանական մոլեկուլները հանդիպում են ինչպես վառելիքի այրման ծխի, այնպես էլ հեռավոր միջաստղային ամպերի մեջ:

Հետազոտական խմբի աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Chemical Information and Modeling ամսագրում: