Բացառիկ ռեպորտաժ՝ Մայր Աթոռից. սեպտեմբերի 28-ին նախատեսվում է Մայր Տաճարի վերաօծումը

17 Սեպտեմբերի 2024, 11:15

Մշակույթ

Սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսվում են Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ և սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում պահվում է Մյուռոնի օրհնության 130 տարեկան կաթսան։ Այն ձուլվել է 19-րդ դարի վերջին, մոսկովյան հայտնի արհեստանոցներից մեկում: Նոր Նախիջևանցի վաճառական Գասպար Հարությունյան-Կարապետօղլյանն է կաթսան նվիրել Մայր Աթոռին։ Կաթսայում առաջին մյուռոնը եփվել է Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի օրհնությամբ:

Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ընդառաջ այս պահին ասուլիս է ընթանում Մայր Աթոռում:

Alpha News-ը Ձեզ է ներկայացնում բացառիկ ռեպորտաժ ասուլիսից: