«Բացում»-ը պահանջում է Արցախի խնդրով ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձեւ ընդունել. բողոքի ակցիա

29 Օգոստոսի 2023, 16:32

Քաղաքականություն

Այսօր «Բացում» նախաձեռնության անդամներն ակցիաներ են իրականացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ: Նրանք պահանջում էին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունի Արցախում ստեղծված ծանր իրավիճակի վերաբերյալ։

«Կոչ ենք անում վճռական բանաձև ընդունել, որը կանդրադառնա մի շարք կենսական կետերի։ Այս ցանկում առաջինը մարդասիրական օգնության փոխանցումն է։ Իրականացնել օգնության անհապաղ առաքումը Բերձորի միջանցքով, քանի որ այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը»,– նշել է նախաձեռնության անդամներից մեկը։

Բանաձևում երկրորդ կետը պետք է վերաբերի Բերձորի միջանցքի բացմանը, իսկ երրորդ կետով նախատեսվի Ադրբեջանի համար պատասխանատվություն Արցախի բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, խոշտանգումների, մարդու իրավունքների խախտումների համար։

Նախաձեռնության անդամները նամակներ են փոխանցել դեսպանություններին` դրանք երկրների ղեկավարներին հասցնելու խնդրանքով։