Բագրատ և Միքայել Սրբազանները երբևէ ոչ մի կերպ Սամվել Կարապետյանի հետ հաղորդակցում չեն ունեցել. Վարդևանյան

17 Նոյեմբերի 2025, 18:46

Քաղաքականություն

53 քննիչից բաղկացած քննչական խումբը Կարապետյանի գործով անգործություն է դրսևորում: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրուցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«5 ամիս քննել «Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» նախադասությունը և դատարան չուղարկելը խոսում է այն մասին, որ ջանասիրության հետ խնդիր ունենք»,- ասել է Վարդևանյանը:

Անդրադառնալով Միքայել և Բագրատ Սրբազանների հետ ենթադրյալ հանցանքի մասին հարցին՝ փաստաբանը նշել է. «Մեկ խցում գտնվող Միքայել և Բագրատ Սրբազաններին գաղտնալսել են: Սա իսկապես աննախադեպ երևույթ է։ Իրենք խցում գտնվելու ընթացքում ունեցել են խոսակցություն, գաղտնալսումից պարզ է դառնում, որ իրենցից որևէ մեկը երբևէ ոչ մի կերպ Սամվել Կարապետյանի հետ հաղորդակցում չի ունեցել»:

Հիմա եթերում