Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով բոլոր փաստաբանները բոյկոտել են դատական նիստը

21 Օգոստոսի 2025, 14:59

Քաղաքականություն

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական երրորդ նիստը։

Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով բոլոր փաստաբանները միակամ որոշում են կայացրել այսօր ներկա չգտնվել դատական նիստին` սրանով արտահայտելով իրենց բողոքը դատական համակարգի և դատավորի դեմ: Lրագրողներին այս մասին ասել է պաշտպան Վահան Հովհաննիսյանը։