Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի կալանքը
21 Օգոստոսի 2025, 15:46
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախնական կալանքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով փաստաբաններն այսօր բոյկոտել են դատական նիստը։
Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։