Բագրատ Սրբազանն այցելել է Գլաձոր և Վերնաշեն գյուղեր

28 Հուլիսի 2024, 21:30

Քաղաքականություն

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր այցելել է Վայոց Ձորի մարզի Գլաձոր և Վերնաշեն գյուղեր և շփվել համայնքների բնակիչների հետ: Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամ ալիքը։

Նշվում է, որ գյուղացիները բավական ջերմ ընդունելություն են ցուցաբերել «հանուն հայրենիքի շարժման» առաջնորդին:

Ավելի վաղ Սրբազանը եղել էր Ջերմուկում, որտեղ հանդիպել էր քաղաքի բնակիչների հետ: