Բագրատ Սրբազանն այս շաբաթավերջին կհանդիպի Վայոց ձորի մարզի բնակիչների հետ

26 Հուլիսի 2024, 21:21

Քաղաքականություն

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջիկա շաբաթվա վերջին կայցելի Վայոց ձորի մարզ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է Բագրատ Սրբազանի այցերի ժամանակացույցը։

հուլիսի 27

🔹Ժամը 12:00-ին Վայք քաղաքի «Լիդեր» համալիրում տեղի կունենա հանդիպում վայոց ձորցիների հետ,
🔹Ժամը 16:00-ին «Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպության տարածքում տեղի կունենա հանդիպում երիտասարդների հետ

հուլիսի 28

🔹Ժամը 10:00-ին՝ ուխտագնացություն Գնդեվանք երիտասարդների հետ,
🔹Ժամը 14:00-ին՝ քայլերթ Ջերմուկ քաղաքում և հանդիպումներ բնակիչների հետ