Բագրատ Սրբազանն այսօր խոսելու է առաջիկա զարգացումների և անելիքների մասին

26 Օգոստոսի 2024, 14:02

Քաղաքականություն

Այսօր ժամը 19:30-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հավաք կանցկացնի: Այս մասին տեղեկանում ենք Սրբազան պայքար տելեգրամյան ալիքից։

«Այսօր շատ կարևոր հավաք ենք ունենալու: Օրվա բանախոսը Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է:

Սրբազան Հայրը խոսելու է առաջիկա զարգացումների և մեր անելիքների մասին: Բոլորին սպասում ենք ժամը 19:30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում», – ասված է հաղորդագրության մեջ: