Բագրատ Սրբազանն իր մեքենայով փակեց Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկը

27 Մայիսի 2024, 08:14

Քաղաքականություն

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարեց խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնելու մասին։ Քիչ առաջ նա իր մեքենայով փակեց Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկը։ Այս պահին փակ է նաև Տերյան փողոցը։

Ակցիաներ են իրականացվում ոչ միայն մայրաքաղաք Երևանում, նաև մարզերում։

Տեսանյութը՝ սոցցանցերից