Բագրատ Սրբազանն ուղերձ է հղել աղետից տուժած քաղաքացիներին
26 Մայիսի 2024, 13:44
Բագրատ Սրբազանը ուղերձ է հղել Լոռու ու Տավուշի մարզերի բնակիչներին, որոնք տուժել են հորդառատ անձրևների հետևանքով առաջացած աղետից: Սրբազան հայրը հորդորել է նրանց այսօր չմասնակցել ժամը 16:00-ին սպասվող հանրահավաքին, քանի որ իրենց առաքելությունն այսօր իրենց տներում է։
«Այսօր նախատեսված հանրահավաքը կկայանա: Ժամը 16:00-ին բոլորիդ սպասում եմ Հանրապետության հրապարակում: Միաժամանակ հետևում և մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Տավուշի և Լոռու շրջանի մեր հայրենակիցներին: Գիշերվանից կապի մեջ ենք տեղական մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների ու մեր բնակիչների հետ»,- ասել է Բագրատ Սրբազանը: