Բագրատ Սրբազանը ԱԳ նախարարին հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա իրադարձությունների մասին

31 Մայիսի 2024, 13:45

Քաղաքականություն

Լարվել է իրավիճակը ԱԳՆ շենքի մոտ: Բագրատ Սրբազանը հիշեցրել է 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը.

«Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստախոսն ու վախկոտը բունկերում թաքնված վրեժի կոչ էր անում ՀՀ քաղաքացիների հանդեպ, այդ նույն ժամանակ այս շենքում նստած իր մերձավոր ընկերը հանձնված էր մարդկանց զայրույթին։

Ոստիկաններ, նա ձեզ նույնպես գցելու է, Արարատ Միրզոյանը վկա»,- ասել է Բագրատ Սրբազանը: