Բագրատ Սրբազանը ևս 20 րոպե տվեց Նիկոլ Փաշինյանին
09 Մայիսի 2024, 19:46
Ստախոսությունների շարքը մինչև այս ժամը չի դադարում: Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ որևէ խնդիր լինի, կհավաքվենք Հրապարակում, ես ձեզ ամեն ինչ կներկայացնեմ ու դուք կասեք այո թե ոչ: Երևի մարդ չկա հրապարակում: Կամ էլ նա մեզ մարդ չի համարում: Մինչև ժամը 20:00-ը կսպասենք կա՛մ հրաժարականին, կամ խորհրդակցությունը ապահովելուն: Մենք ատելություն չունենք, մեր սերը պետության հանդեպ ավելի մեծ պետք է լինի, քան այն մաղձը, որ կա այսօրվա կառավարիչների հանդեպ: Մեր պահանջը հստակ է»,- ասաց Սրբազանը: