Բագրատ Սրբազանը Հանրային հեռուստատեսությամբ ուղերձով է հանդես գալիս

03 Հոկտեմբերի 2024, 00:12

Քաղաքականություն

Բագրատ սրբազանը շարժման մասնակիցների հետ խորհրդակցելուց հետո շարժման մասնակից, քաղաքագետ Կարեն Բեքարյանի միջոցով Հանրային հեռուստաընկերության տնօրենին փոխանցեց, որ ընդունում են Հանրային հեռուստաընկերության առաջարկը և այս պահին շարժման մասնակիցներց երեքի ուղեկցությամբ կգնան ուղիղ եթեր` հարցազրույցի։

Բագրատ Սրբազանը համաձայն է հանդես գալ 25–րոպեանոց ուղերձով և կարճ հարցազրույց տալ։ Նրա հետ Հանրային հեռուստաընկերություն կմտնեն Գառնիկ Դանիելյանը, Էդգար Ղազարյանը և Կարեն Բեքարյանը։