Բագրատ Սրբազանը հայցադիմումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի ու ևս 5 անձի դեմ

22 Հուլիսի 2025, 11:20

Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը դատի է տվել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, ևս մի քանի քաղաքական ու հասարակական գործիչների` փոխհատուցում պահանջելով վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Տավուշի թեմի նախկին առաջնորդը 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում Վահագն Ալեքսանյանից, 3-ական մլն դրամ՝ առողջապահության նախարարից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից։

Հիմա եթերում