Բագրատ Սրբազանը հայտարարել է՝ շարժումը երբ կսկսի ակտիվանալ

15 Հուլիսի 2024, 20:23

Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հանդիպել է քաղաքացիների հետ։

«Մարզային այցերի նպատակը բնակիչներին քաջալերելն է և քաջալերանքը ստանալն է: ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի տրամյադրություններ ունեն: Ինձ համար մթնոլորտն է կարևոր և դ շատ դրական ՝ սպասումներով, պատրաստակամությամբ »,-ասել է Սրբազան հայրը։

Նա հավելել է, որ բնակիչների վրա մեծ ճնշումներ կան՝ հանդիպումներին չգալու նպատակով:

Բագրատ Սրբազանը ավելացրել է՝ այս շարժման պատրաստությունների  փուլը տանում է դեպի սեպտեմբերի սկիզբ, և այդ ժամանակ է;լ կսկսեն դարձյալ ակտիվանալ: