Բագրատ Սրբազանը կես ժամ է տվել ԱԳՆ աշխատակիցներին, որ իջնեն ցուցարարների մոտ
31 Մայիսի 2024, 13:28
Կես ժամ ենք տալիս այդ մարդկանց, կամ իրենք իջնում են ներքև, կամ լրագրողների հետ բարձրանում ենք վերև։ Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը, որի գլխավորած երթն այս պահին գտնվում է ՀՀ ԱԳՆ շենքի առջև:
«Ուզում եք 2 հազար բերետավոր բերեք, կապ չունի, բարձրանում ենք վերև ու ոստիկանների կողմից որևէ սխալ քայլ՝ մնալու է ձեր վզին»,- ասաց Սրբազանը։