Բագրատ Սրբազանը Կոտայքի մարզ կմեկնի հուլիսի 13-ին
11 Հուլիսի 2024, 13:36

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հուլիսի 13-ին կմեկնի ՀՀ Կոտայքի մարզ՝ հանդիպելու մարզի բնակիչների հետ։
Այս մասին հայտնում են «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման տելեգրամյան ալիքից:
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելելու է Կոտայքի մարզ։
Ներկայացնում ենք Սրբազան Հոր՝ Հրազդանում, Չարենցավանում և Աբովյանում կայանալիք հանդիպումների ժամանակացույցը»,- ասված է հաղորդագրության մեջ:
