Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան
04 Մայիսի 2024, 15:40
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալիս է Երևան:
«Մենք այրունաքամության գործընթացի մեջ ենք գտնվում, այս գործընթացը պետք է դադարեցվի ու կասեցվի, սա է մեր պահանջը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սրբազանը:
Նախատեսվում է, որ մայիսի 9-ի կեսօրին պետք է Երևանում լինեն շարժման անդամները:
«Տեղ եկավ` ոտքով կգնանք, տեղ եկավ` մարշրուտկա կնստենք, տեղ եկավ` ավտոբուսով կգնանք, եթե մետրոն աշխատեց` մետրո կնստենք, կպառկենք, կքնենք: Ինչպես ուզենք` այնպես էլ կգնանք: Որտեղ պետք եղավ քնել` կքնենք, որտեղ պետք եղավ նստել` կնստենք»,- ասաց Սրբազանը: