Բագրատ Սրբազանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին
02 Հունիսի 2024, 21:24
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտնեց, որ հունիսի 3-ին պատրաստվում է գնալ ՀՀ քննչական կոմիտե:
«Կհավաքվենք Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակում և ժամը 10:00-ին կգնանք ՔԿ։ Ես տեղում կտեղեկացնեմ, թե որոնք են լինելու մեր պահանջները։ Կամ մեզ պատասխան կտան, կամ մենք ազատ կլինենք մեր գործողություններում», — ասաց նա։
Սրբազանի խոսքով՝ առաջիկա օրերին նախատեսված է նաև ուղևորություն Վանաձոր:
Տավուշից սկսած մինչև Մեղրի այս աղետի շարունակականությունն է տեղի ունենալու։ Այս մարդիկ իրենց հակաօրինական սադրանքները չեն սահմանափակելու միայն սոսկ Տավուշով ամփոփելու», — ասաց Սրբազանը։