«Բալթյան գորգ» ծովային մարտարվեստի մրցաշարի հաղթող Արսեն Բալայանը պարգեւատրվել է կենդանի խոյով
05 Հուլիսի 2023, 23:06
Կալինինգրադում տեղի է ունեցել ծովափնյա մարտարվեստի առաջին մրցաշարը, որին մասնակցել են Կալինինգրադի մարզի ավելի քան 60 մարզիկներ, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի ներկայացուցիչներ։
Մրցաշարին մասնակցել են երեք հայ մարզիկներ: Նրանցից մեկը սամբոյի և ձյուդոյի սպորտի վարպետ, Շոտլանդիայի նախագահի գավաթակիր Արսեն Սիմյանն է։ Նա կորտ է դուրս եկել ձեռքի կոտրվածքով, բայց իր քաշային կարգում գրավել է առաջին տեղը։
«Կար դաստակի տրապեզոիդ ոսկորի կոտրվածք և մատի վնասվածք։ Գիպսը պետք է հանեին հուլիսի 10-ին, բայց ես չդիմացա ու շուտ հանեցի»,- խոստովանել Արսենը։
Ըմբիշ Գլեբ Բաբայանին աջակցելու էր եկել իր ամբողջ ընտանիքը։ Բաբայանը հասել է մրցանակային մենամարտերի, սակայն որոշիչ փուլում մրցակիցները մի փոքր ավելի ուժեղ ու հաջող են ներկայացել: Արդյունքում մրցույթի բացարձակ հաղթող է ճանաչվել հանրապետական և միջազգային մրցույթների հաղթող Արսեն Բալայանը։
Հաղթող Արսեն Բալայանին որպես մրցանակ շնորհվել է կենդանի խոյ։